-
07.10.2020|
17:19
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել:
-
07.10.2020|
17:17
Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է IRNA գործակալությունը։ Ռոհանին Ալիևի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտությանն այլ երկրների հնարավոր միջամտության վերաբերյալ, որը կոնֆլիկտը կարող է վերածել տարածաշրջանային պատերազմի։
-
-
07.10.2020|
17:13
Եվրախորհրդարանում «Կատալունիայի հանրապետական ձախ» (ERC) կուսակցության պատգամավոր Ջորդի Սոլեն հոկտեմբերի 7-ին քննարկումների ժամանակ հայտարարել է, որ պետք է ճանաչել և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ հրապարակելով իր ելույթի տեսանյութը:
-
07.10.2020|
17:12
«Ես ճանաչում եմ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, այսօր Բաքուն իրականացնում է Թուրքիայի նկրտումները` ավարտին հասցնելու ցեղասպանությունը, որ սկսել են հարյուր տարի առաջ»։
-
07.10.2020|
17:09
Ադրբեջանական 7news.az կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն, ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցի զինվորներից մեկի կինը հայտարարություն է տարածել։
-
07.10.2020|
17:07
Այսօր «Զինուժը» հրապարակեց ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման մի տեսանյութ։ Տեսանյութում Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտ տեղակայված զորամաս է, որը Razm.Info-ի տվյալներով՝ հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է։
-
07.10.2020|
17:05
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Օսմանյան կայսրության հաղթական օրերը վերադարձնելու փորձերը վատ են անդրադառնում ազգային արժույթի վրա և շարունակում են արժեզրկել լիրան, հայտնում է FBS Inc արժութային բրոքերի ֆինանսական շուկայի վերլուծաբան Գասպար Մարկոսյանը:
-
07.10.2020|
17:02
Գիշերը հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
-
07.10.2020|
17:01
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները․